Շուռնուխում նոր բնակելի թաղամասի կառուցման համար կհատկացվի 108,481,000 դրամ

07.03.2024 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շուռնուխ #թաղամասի կառուցում
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների համար 2024 թվականին կառավարությամբ որոշմամբ կհատկացվի 108,481,000 դրամ։

Ֆինանսավորումը Շուռնուխ գյուղում սահմանազատման հետեւանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով եւ օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով է:

Շինարարական լրացուցիչ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ ապրիլի 1-ը:
Դիտում՝ 3845

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW