Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը եւ կարիքների բավարարումը առաջնահերթություն է

06.03.2024 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #հաճախորդների կարծիք #NPS հարցում
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցում, որի արդյունքները կծառայեն բանկում սպասարկման որակի բարելավմանը, պրոդուկտների ու ծառայությունների փոփոխություններին, կնպաստեն հաճախորդների ֆինանսական փորձառության շարունակական բարելավմանը:

Բանկից հայտնել են, որ հարցումները կիրականացվեն Հայաստանում կիրառվող, լավագույնը համարվող SatisfAI հաճախորդների փորձառության կառավարման հարթակի միջոցով՝ միջազգային հանրահայտ NPS մեթոդաբանությամբ։

«NPS հարցումը ընկերության հանդեպ հաճախորդների հավատարմության եւ բավարարվածության աստիճանը պարզելու նպատակով կիրառվող լայնորեն տարածված եւ ընդունված մեթոդաբանություն է, որը հնարավորություն է տալիս բացահայտել բանկի աշխատաոճի, նրա առաջարկած պրոդուկտների եւ ծառայությունների ուժեղ եւ թույլ կողմերը, կատարել անհրաժեշտ փոփոխություններ բարձրակարգ սպասարկման ապահովման, հաճախորդների պահանջներին եւ կարիքներին համապատասխան ծառայությունների ներդրման նպատակով»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2785
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW