ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ինչպես վճարել եկամտահարկը անշարժ գույքի վարձակալության վճարներից
01.03.2024 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /


Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ վարձակալական վճարներից ստացված եկամտային հարկը կարող է վճարել յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) կամ տարեկան մեկ անգամ (տարվա ընթացքում ստացված եկամուտների հանրագումարի 10% չափով)՝մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը ներառյալ։
Վճարումը հնարավոր է կատարել բանկային ծառայության միջոցով՝ պարտադիր նշելով ֆիզիկական անձի անունը, ազգանունը եւ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ Եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիր) պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: