Standard & Poor’s-ը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով
26.02.2024 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ cloudinary.com

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ գործակալության կողմից վարկանիշի պահպանման հիմքում ընկած են երկրի տնտեսական բարձր աճի հեռանկարը, արտաքին ֆինանսավորման շարունակական հասանելիությունն ու խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, որն էլ օգնել է պահպանել երկրի մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունությունը վերջին տարիներին՝ չնայած բազմաթիվ արտաքին ցնցումներին:
«Կայուն հեռանկարն արտացոլում է մի կողմից Հայաստանի բարենպաստ տնտեսական աճի հեռանկարը եւ կառավարության պարտքի կայունության ու կառավարելի մակարդակում պահպանումը, իսկ մյուս կողմից՝ արտաքին վճարային հաշվեկշռի առկա ռիսկերը եւ աշխարհաքաղաքական ռիսկերը»,- ասվում է հաղորդագրությունում:
Գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսության մարտահրավերներին՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց եւ Ռուսաստանի միգրանտների հոսքերի, ինչպես նաեւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական անորոշության հետ: Նշվում է, որ աշխարհաքաղաքական լարվածության աճի բացակայության պարագայում Հայաստանի տնտեսական հեռանկարները մնում են ուժեղ՝ արտացոլելով հիմնականում դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ կապիտալի եւ աշխատուժի հոսքի հետեւանքով ձեւավորված ավելի բարձր արտադրողական կարողությունները:
«Գործակալությունը, անդրադառնալով 2022-2023թթ. 10.7% միջին տնտեսական աճին, որը երրորդն ամենաբարձր ցուցանիշն է իր կողմից վարկանիշավորվող երկրների շարքում՝ Հայաստանի համար 2024թ. կանխատեսում է 6.2% տնտեսական աճ՝ տեմպի դանդաղումը պայմանավորելով արտաքին խոշոր առեւտրային գործընկերների պահանջարկի նվազմամբ եւ ռուս միգրանտների ու կապիտալի ներհոսքի կրճատմամբ: Ակնկալվում է, որ արտաքին գործոններին կհակազդի ներքին սպառման, ենթակառուցվածքներում պետական ներդրումների եւ մասնավոր ներդրումների աճը՝ ուղղված, ի թիվս այլնի, ԼՂ բռնի տեղահանված անձանց ինտեգրմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: