Բադալյան եղբայրների տարբեր ձեռնարկություններից հինգը ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում է
19.02.2024 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /


«Գործելով տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռուստատեսության, բանկային եւ վճարային համակարգերի, գյուղատնտեսության, հանրային սննդի եւ նույնիսկ շինարարության ոլորտներում՝ այդ ձեռնարկությունները դարձել են հայաստանյան բիզնես լանդշաֆտի առանցքային ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում:
Ընդգծելով բիզնեսների բազմազանությունը եւ աշխատաշուկայի վրա դրական ազդեցությունը՝ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ նախագահ Վահե Բադալյանը նշել է, որ իրենց ընկերություններում աշխատակիցների քանակը Հայաստանում 2023թ․ կազմել է շուրջ 7000, իսկ արտերկրում՝ 2000-ից ավելի:
Նշվում է, որ 2023թ․ ընթացքում վճարված հարկերի ծավալը կազմել է 17,3 միլիարդ դրամ, հոլդինգի եւ երկրի խոշորագույն ՏՏ կազմակերպություն «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն 2023թ․ պետբյուջե է վճարել ավելի քան 12 միլիարդ ՀՀ դրամ։
«Սոֆթ Կոնստրակտ» ՏՏ ընկերությունը 2023 թվականին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը, «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ն՝ 93-րդ։ «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ն 648-րդ տեղում է, «Բադալյան եղբայրներ» ՍՊԸ-ն՝ 873-րդ, իսկ «Յուքրաֆթ» ՍՊԸ-ն 958-րդ խոշոր հարկատուն է Հայաստանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: