Անկարայում Ռուսաստանի դեսպանությունը հաստատել է Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի միջեւ բանկային փոխանցումների հետ կապված «լուրջ խնդիրների» առկայությունը։Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։«Մենք հաստատում ենք լուրջ խնդիրների առկայությունը բանկային փոխանցումների ոլորտում՝ արտաքին տնտեսական գործունեության ռուսաստանցի եւ թուրք մասնակիցների միջեւ։ Երկկողմ մակարդակով անհրաժեշտ աշխատանքներ են տարվում առաջացած դժվարությունների լուծման համար։ Որոշ հարցերում առաջընթաց կա, որոշ տեղերում իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Տարվող աշխատանքների մասին կոնկրետ տեղեկատվության հրապարակումը անարդյունավետ ենք համարում, որպեսզի չօգնենք չարակամներին, ովքեր հետեւողականորեն ձգտում են խաթարել ռուս-թուրքական փոխշահավետ համագործակցությունը»,- ասել է դեսպանը։Ավելի վաղ թուրքական բանկային ոլորտում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ խնդիրները կապված են ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) կարգավորող միջոցառումների հետ։ Tweet Դիտում՝ 3491