Կկայանա հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը

10.02.2024 | 08:57 Գլխավոր էջ / Նորություններ /
Հաջորդ շաբաթ Թեհրանում կկայանա հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը:

Այդ մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ փետրվարի 9-ին ելույթ ունենալով Իրանի ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը:.

Նա վստահություն է հայտնել, որ «նիստի շրջանակներում հնարավորություն կունենանք քննարկել առանցքային մի շարք հարցեր, ինչպես նաև նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային նոր ծրագրեր»:
 
«Ողջունում ենք իրանական ընկերությունների հետաքրքրվածությունն ու գործնական ներգրավվածությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը կյանքի կոչելու գործում», - ասել է Մհեր Գրիգորյանը:
Դիտում՝ 1723

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW