ԱՄՀ. Ադրբեջանի բանկային հատվածը պետք է ավելի կարեւոր դեր խաղա
07.02.2024 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://azertag.az/

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը նման առաջարկությամբ է հանդես եկել Ադրբեջանի կառավարության հետ խորհրդակցություններից հետո:
«Ադրբեջանի բանկային հատվածը կայուն է եւ պետք է ավելի կարեւոր դեր խաղա տնտեսության մեջ։ ԱՄՀ-ն առաջարկում է շարունակել վարկերի որակի համապարփակ գնահատումը, ինչպես նաեւ շարժվել դեպի ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն եւ խոշոր բանկերի համախմբված վերահսկողություն»,- ասվում է առաջարկության մեջ։
ԱՄՀ-ի կարծիքով, Ադրբեջանի Կենտրոնական բանկը պետք է զգույշ մոտենա դրամավարկային քաղաքականության հետագա մեղմացմանը, քանի որ պահպանվում են որոշակի գնաճային ռիսկեր՝ պայմանավորված արտաքին եւ ներքին գործոններով։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: