2024 թվականի մայիսի 14-ից 16-ը Երեւանում կանցկացվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպումը եւ գործարար համաժողովը:Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի համար ֆինանսական ոլորտում աննախադեպ միջոցառումը մեկ հարկի տակ կհամախմբի շուրջ 2000 մասնակցի, այդ թվում՝ 74 երկրի բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների:Նշվում է, որ տարեկան հանդիպման մաս է կազմելու նաեւ «Գործարար համաժողովը», որը կրելու է «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագիրը:«ՎԶԵԲ տարեկան հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաստիճան հարթակում քննարկումներ իրականացնելու համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների եւ համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, երկկողմ հանդիպումներ ունենալու միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների եւ այլ կազմակերպությունների պատվիրակների եւ ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ մասնակցելու գլոբալ մարտահրավերներին առնչվող միջոցառումներին:Նշված հանդիպումների շրջանակում տեղի են ունենում պլենար նստաշրջաններ, որտեղ ամփոփվում են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակում վերջին մեկ տարում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները եւ նախանշվում ապագա անելիքները»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1987