ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության ոլորտում կներդնի FPAS Mark II

09.01.2024 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #FPAS Mark II
Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) նախաձեռնել է ներդնել նորարար մոտեցում դրամավարկային քաղաքականության ոլորտում՝ հիմնված ռիսկերի կառավարման սկզբունքի վրա (FPAS Mark II):

ԿԲ-ից հայտնել են, որ FPAS Mark II-ը դրամավարկային քաղաքականության մշակման եւ որոշումների կայացման համակարգված մոտեցում է, որտեղ կարեւորվում է ռիսկերի խելամիտ կառավարման սկզբունքը:

«Այն նախատեսված է օգնելու արդյունավետ որոշումների կայացմանը, երբ քիչ է հավանական, որ կասենք «Ինչպե՞ս կարող էինք այս սցենարը չդիտարկել»:

Մենք կլինենք աշխարհում առաջին կենտրոնական բանկը, որ դրամավարկային քաղաքականության որոշումների կայացումը համակարգված կերպով կկառուցի բազմակի սցենարների եւ ռիսկերի կառավարման ներքո»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

FPAS Mark II-ը կմեկնարկի հունվարի 12-ին:
Դիտում՝ 2145

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW