Երեւանում կկառուցվի ԵՄ չափանիշներով նոր աղբավայր, կարդիականացվեն հները

04.01.2024 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Երեւան #աղբավայր
Երեւանում կստեղծվեն Եվրամիության չափանիշներին համապատասխան աղբավայրեր, կփակվեն այն աղբանոցները, որոնց արդիականացումը կդիտվի ոչ նպատակահարմար:

Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Նախագիծը կիրականացվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ:

Նախատեսվում է նաեւ ՎԶԵԲ աջակցությամբ «Հայաստանի 8 մարզի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը: Ծրագրի շրջանակում կգոտիավորվի ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, կստեղծվի ինստիտուցիոնալ եւ կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետեւ ըստ գոտիների կիրականացվեն կապիտալ ծրագրեր, այդ թվում՝ սանիտարական աղբավայրերի, աղբի տեսակավորման կայանների եւ հնարավոր վերամշակման գործարանների տեղակայմամբ։  

«Հաշվի առնելով, որ սանիտարական աղբավայրերի կառուցման աշխատանքները, ինչպես նաեւ Երեւանում նախատեսվող աղբավայրի կառուցման գործընթացները բավականին ժամանակ կտանեն, խիստ անհրաժեշտություն է դարձել գործող աղբանոցների բարեկարգման գործընթացները»,- ասված է նախագծում:
Դիտում՝ 1722
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai