Telcell Wallet-ի հետ գնիր հիմա, վճարիր հետո

12.12.2023 | 09:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell Wallet #BNPL #«Գլոբալ Կրեդիտ»
«Թել-Սել» ընկերությունը շարունակում է հեշտացնել իր հաճախորդի կյանքը՝ այս անգամ «Գլոբալ Կրեդիտ» ընկերության հետ համագործակցությամբ։

Telcell Wallet-ում գործող նոր «Գնիր հիմա, վճարիր հետո» (BNPL) ծառայությունը առավել հարմարավետ պայմաններ է ստեղծում օգտատերերի համար՝ թույլ տալով վճարել գնումներն անելուց որոշ ժամանակ անց։

«Թել-Սել» ընկերության Ֆինտեխ ծառայությունների զարգացման դեպարտամենտի ղեկավար Արման Գրիգորյանը նշել է, որ BNPL-ը օգտատերերին հնարավորություն է տալիս ձեռք բերել ապրանք կամ ծառայություն եւ վճարել դրա դիմաց մաս-մաս, 3 ամսվա ընթացքում՝ առանց հավելյալ տոկոսների.

«Մենք շարունակելու ենք կատարելագործել «Գնիր հիմա, վճարիր հետո» ծառայությունը՝ նոր գործընկերների ներգրավմամբ եւ միջազգային փորձի կիրառմամբ»։

«Մեծ ակնկալիքներ ունենք «Թել-Սել»-ի հետ համագործակցությունից, քանի որ համատեղ ուժերով բավական մրցակցային պրոդուկտ ենք մեկնարկում»,- նշել է «Գլոբալ Կրեդիտ» ընկերության տնօրեն Լուիզա Իգրարյանը։

«BNPL ծառայության հիմնական առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս վճարումները մասնատել ավելի փոքր՝ կառավարելի գումարների: Մեծ գնումներ կատարելիս այլեւս պետք չէ մտածել գումարային սահմանափակման մասին։ Տարաժամկետ վճարումների ձեւաչափը կօգնի ճկուն կառավարել Ձեր ֆինանսներն ու կենցաղը»,- ասված է «Թել-Սել»-ի հաղորդագրությունում։

Ծառայությունից օգտվելու համար ներբեռնել Telcell Wallet հավելվածը Google Play-ից կամ App Store-ից։
Դիտում՝ 8569
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW