ՌԴ-ից հավաստիացրել են, որ խտրական վերաբերմունք չկա ՀՀ-ից ուղարկված բեռների նկատմամբ

06.12.2023 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ #ՌԴ #բեռներ
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը եւ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը քննարկել են ՀՀ-ից ՌԴ արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռներ ներմուծելու գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրները:

«Արմեն Հայրապետյանը նշել է, որ հետեւողականորեն իրականացվում են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան։ Նա երաշխավորել է արտահանվող ապրանքների բուսասանիտարական հավաստագրման առավել թափանցիկությունն ու հուսալիությունը՝ ապահովելու համար մատակարարվող արտադրանքի հետագծելիությունն ու անվտանգությունը։

Սերգեյ Դանկվերտը վստահեցրել է, որ ՌԴ գերատեսչությունը միեւնույն վերաբերմունք է դրսեւորում Ռուսաստան մուտք գործող ցանկացած բուսական արտադրանքի մոնիթորինգի ժամանակ եւ համարժեք միջոցներ է ձեռնարկում յուրաքանչյուր հայտնաբերված խախտման համար՝ անկախ ուղարկող երկրից»,- ասված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հաղորդագրությունում:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ վերահսկողական միջոցառումների մասին, որոնց ճշգրիտ ժամկետները կհստակեցվեն աշխատանքային կարգով։
Դիտում՝ 1866
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW