Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական զեկույցը
20.11.2023 | 13:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.amerikayidzayn.com/

Զեկույցում նշվում է, որ սա հիմնականում պայմանավորված է ծառայությունների ոլորտի կտրուկ անկմամբ:
«Հոկտեմբերին գնաճը կայունացել է՝ կազմելով 0.1%, ինչը սեպտեմբերին դարձել է 0.1% գնաճի: Դրա պատճառով միջին գնաճը նվազել է՝ հասնելով 2.5%-ի, ինչը բավական ցածր է 4% թիրախից:
Արտահանման աճի տեմպը սեպտեմբերին գերազանցել է ներմուծման աճի տեմպը: Արտահանման աճը սեպտեմբերին կազմել է 9.6%, որն օգոստոսին 7% էր»,- ասված է ՀԲ ամփոփագրում:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի տեղահանվածների հոսքին հաջորդած ժամանակավոր արժեզրկումից հետո ՀՀ դրամը կայունացել է:
«Սեպտեմբերին գրանցվել է բյուջեի 3 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ: Ընդհանուր եկամուտներն ու դրամաշնորհները սեպտեմբերին ավելացել են 9.3%-ով:
2023 թ. առաջին ինն ամիսներին եկամուտներն եւ ծախսերն ավելացել են, համապատասխանաբար՝ 13.8 եւ 12.7%-ով:
Ֆինանսական համակարգը պահպանել է կայունություն՝ վարկերն ու ավանդներն ավելացել են, համապատասխանաբար՝ 2 եւ 0.6%-ով»,- ասված է ՀԲ զեկույցում
Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: