ԿԲ-ն Սիթի Բայք ընկերությանը որեւէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա չի տրամադրել
14.11.2023 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /
«Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների եւ այլ ազդակների ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանում գործունեություն իրականացնող Սիթի բայք ընկերությունը հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցներից դիմաց «շահույթի մոդելների», «սուպեր բոնուսների» եւ որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով:
Ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է դրամական միջոցներ:
ԿԲ-ն չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը եւ ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով, եւ կարող է հանգեցնել ֆինանսական վնասների եւ ծանր սոցիալական հետեւանքների»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Զեղծարարություններից եւ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ից հորդորում են օգտվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից՝ ԿԲ պաշտոնական կայքից:
Վերջին լուրեր
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
09.01.2025 | 10:45 Նորություններ
ՀՀ բանկային ոլորտի միջին աշխատավարձը գերազանցում է 830 հազար դրամը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: