Կոնվերս Բանկ. Սեւ ուրբաթին ընդառաջ. Էլեկտրոնային առեւտրի երկու կողմը

14.11.2023 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Սեւ ուրբաթ #էլեկտրոնային առեւտուր
Վերջին տարիներին Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում, առցանց առեւտրի ծավալը կայուն աճ է գրանցում: Որոշ տնտեսվարողներ ամբողջությամբ անցնում են առցանց առեւտրին, մյուսներն օֆլայն առեւտրին զուգահեռ սկսում են զբաղվել նաեւ էլեկտրոնային առեւտրով:

Մասնագետները նշում են, որ գործընթացն անշրջելի է եւ օբյեկտիվ պատճառներ ունի. հարմարավետություն, արագություն, մի քանի հպումով եւ մի քանի րոպեում հարյուրավոր նմանատիպ ապրանքներ գտնելու, ընտրելու եւ գնելու հնարավորություն:

Banks.am-ը ներկայացնում է Կոնվերս Բանկի հոդվածը՝ էլեկտրոնային առեւտրի, համաշխարհային միտումների եւ մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունների մասին:

Մի քիչ թվերի լեզվով

Ներկայում էլեկտրոնային հարթակներում է կատարվում առեւտրի մոտ 90%-ը: Ընդ որում, տղամարդիկ ծախսում են 68%-ով ավելի գումար, քան կանայք:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էլեկտրոնային առեւտուր իրականացնելիս վճարումների 53%-ը կատարվում է վարկային քարտերով, 43%-ը՝ թվային վճարային հավելվածների կիրառմամբ, իսկ 38%-ը՝ դեբետային քարտերով:

Առաջիկա տարիներին եւս ականատես ենք լինելու օֆլայն առեւտրի՝ մասամբ կամ ամբողջությամբ առցանց հարթակներ տեղափոխվելու գործընթացին:

Էլեկտրոնային առեւտրի չերեւացող կողմը

Հարմարավետությանը, արագությանը եւ մրցունակ գներին զուգահեռ, առցանց հարթակներում գնումները կարող են նաեւ վտանգներ պարունակել. թե գնորդը, թե վաճառողը կարող են ֆինանսական զեղծարարությունների զոհ դառնալ, եթե չկա համապատասխան անվտանգ ծրագրային ապահովում, կամ եթե գնորդն անփույթ է իր ֆինանսական տվյալների կամ գործարքի նկատմամբ:

Կիբերհանցագործությունների թիվը ողջ աշխարհում տարեցտարի աճում է, իսկ դրանց բացահայտման մակարդակը շարունակում է ցածր մնալ՝ առավելագույնը 5%:

Նախորդ տարի Հայաստանում հարուցվել է կիբերհանցագործություններին վերաբերող 641 քրեական վարույթ, որոնց 67,2%-ը քննվել է ֆինանսական դեպքերով: Հարուցված քրեական վարույթների ընդհանուր թվից միայն 14-ն է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Այնպես որ, Ձեր ֆինանսների ապահովության մասին սկսեք մտածել հենց սկզբում՝ նախքան առցանց առեւտրի հարթակ ստեղծելը կամ գնում կատարելը:

Ի՞նչ իմանալ առցանց հարթակներում առեւտրի եւ ֆինանսների ապահովության մասին

Առցանց առեւտուրն երկու կողմ ունի՝ վաճառողն ու գնորդը: Այնպես որ, վերը նշված հարցը պետք է բաժանել երկու մասի:

Նախ, ստեղծելով առցանց առեւտրի հարթակ՝ պետք է ուշադրություն դարձնել հաճախորդի վարքագծին եւ հարթակի նախագծման հիմքում դնել միջազգային միտումներն ու թեմայի շուրջ վերլուծությունների արդյունքները: Բաց հարթակներում առկա տեղեկատվությամբ, պոտենցիալ հաճախորդների մոտ 30%-ը հեռանում է կայքից, եթե գրանցման կարիք է լինում: Գնորդն ավելի վստահելի է համարում վիդեոքոնթենթը, ուշադիր հետեւում է այլ գնորդների կարծիքին, ինչպես նաեւ կարեւորում է առցանց առեւտրի հիմքում դրված վճարման համակարգի անխափան աշխատանքը, հարմարավետությունն ու ապահովությունը:

Կոնվերս Բանկն առաջարկում է առցանց առեւտրի համար նախատեսված, անվտանգության միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող E-Commerse լուծումը, որը վճարման լավագույն ընտրությունն է առցանց ծառայություններ մատուցողների համար, ինչպես նաեւ հարմարավետ ու ապահով վճարման եղանակ է հազարավոր գնորդների համար:

«Միաժամանակ բանկն իր հաճախորդներին առաջարկում է առցանց վճարումների համար օգտվել Visa Virtual թվային քարտից՝ ապահովագրելով վճարումներն ու հաշիվներին առկա ֆինանսական միջոցները, քանի որ Visa Virtual-ի դեպքում ֆիզիկական քարտ առկա չէ, հետեւաբար, հնարավոր չէ հասանելիություն ստանալ տվյալներին:

Քարտն անվճար կարելի է պատվիրել Converse Mobile հավելվածով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով եւ Եվրո արժույթով, ինչն այս քարտի եւս մեկ առավելություն է: Դուք կարող եք կառավարել Ձեր ծախսերը՝ համապատասխան արժույթով թվային քարտ մուտքագրելով անհրաժեշտ գումարը, ինչպես նաեւ խուսափելով վերադարձի ժամանակ արտարժույթի փոխանակումից»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Մանրամասները՝ բանկի կայքում, 010-511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW