Հայէկոնոմբանկի Guru-ների մրցույթի ավարտին մնացել է 3 շաբաթ
09.11.2023 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /


Խաղարկվում են հետեւյալ մրցանակները.
- Ուղեգիր դեպի Մալդիվներ՝ 5 աստղանի հյուրանոց՝ նախատեսված 2 անձի համար,
- 20 AEB Նվեր քարտ՝ յուրաքանչյուրը 50.000 դրամ արժողությամբ,
- 3 հատ iPhone 15 սմարթֆոն:
Մրցույթին կարող են մասնակցել բանկի AEB Guru եւ AEB Guru Travel քարտապանները, որոնք մինչեւ նոյեմբերի 30-ը կկատարեն 50,000 դրամ եւ ավելի գումարային արժեքով անկանխիկ վճարում: Գործարքների հանրագումարային յուրաքանչյուր 50,000 դրամի դիմաց քարտապանը կստանա մասնակցության մեկ անհատական կոդ, ինչը թույլ կտա մեծացնել հաղթող ճանաչվելու հավանականությունը՝ կախված գործարքների ծավալից:
Մրցույթի հաղթողները կորոշվեն պատահականության սկզբունքով՝ քարտապաններին տրամադրված անհատական կոդերից պատահական ընտրության միջոցով:
Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հղմամբ:
AEB Guru քարտերը համալրված են բազում առավելություններով՝
- 0,5-1% cashback յուրաքանչյուր կատարված անկանխիկ վճարման համար,
- Մինչեւ 50 օր անտոկոս ժամանակահատվածով վարկային գիծ,
- Քարտային դրամային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույք՝ 4%:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
AEB Guru Travel քարտերը նաեւ տալիս են լայն հնարավորություններ ճանապարհորդելիս՝
- Անսահմանափակ անվճար մուտք օդանավակայանների business սրահներ,
- Concierge 24/7 աջակցություն,
- Fast Track անվճար ծառայություն եւ բազում այլ հնարավորություններ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
Քարտերը կարող եք պատվիրել, ինչպես բանկում, այնպես էլ AEB Mobile հավելվածի օգնությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: