Ներկայացվել է, թե որ դեպքում արցախցիները չեն ստանա 50.000 դրամ աջակցությունը

09.11.2023 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախցի #աջակցություն
Կառավարությունն այսօր հաստատել է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության տրամադրման կարգը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար կիրականացվի երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին կտրամադրվի ամսական 50000 դրամ։

«Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, Հայաստանում չգտնվող եւ բանկային հաշիվներում 2 միլիոնից ավելի դրամական միջոց ունեցող անձինք»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ բացառություն կկազմեն Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք, որոնց վրա բանկային հաշիվներում 2 մլն դրամ ունենալու դեպքում սահմանափակումը չի տարածվի։

Դրամական աջակցություն նշանակելու եւ վճարելու համար էլեկտրոնային եղանակով կներկայացվի մեկանգամյա դիմում՝ 2023 թ. նոյեմբերի 17-ից մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Առաջարկվում է վճարումներն իրականացնել բանկերի միջոցով՝ աջակցության գումարը քարտային հաշվին փոխանցելու միջոցով, իսկ քարտային հաշիվներ չունեցող 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող շահառուների համար ընտրված բանկերի միջոցով ապահովել քարտերի թողարկումը եւ շահառուի բնակության վայր առաքումը։
Դիտում՝ 1970
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW