Գալստյան. Եթե տեղահանված արցախցիները չինտեգրվեն ՀՀ աշխատաշուկայում, հնարավոր է գնաճ

31.10.2023 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #արցախցի #գնաճ
Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ «այն օժանդակությունը եւ ֆինանսական ծախսերը, որ իրականացնում է ՀՀ կառավարությունն արցախցիներին օժանդակելու համար, նպաստել են ներքին պահանջարկի ընդլայնմանը»:

«Եթե չկարողանանք ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ ստեղծել պայմաններ, որպեսզի տեղահանված արցախցիներն ինտեգրվեն Հայաստանի աշխատաշուկայում, մեր ամենօրյա կյանքում, կստացվի, որ առաջարկի տեսանկյունից կունենանք սահմանափակ իրավիճակ։

Այսինքն՝ պոտենցիալ ՀՆԱ–ի ազդեցությունը կլինի սահմանափակ, այն պարագայում, երբ պահանջարկի տեսանկյունից ունենալու ենք ընդլայնում, ինչը կարող է հանգեցնել գնաճային որոշակի երեւույթների»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է «արցախցիների ինտեգրումը կազմակերպել այնպես, որ նրանք արտադրողական սեկտորներում ունենան զբաղվածություն ու ստեղծեն բարիք»։

Մարտին Գալստյանի խոսքով՝ 2023-ին արձանագրվել է կապիտալ ծախսերի որոշակի թերակատարում.

«Գործադիրի մեր գործընկերների հավաստմամբ՝ հիմնական ծախսերը տեղի են ունենալու այս տարվա 4-րդ եռամսյակում, որը թույլ կտա որոշակիորեն մեղմել այդ տենդենցը: Քանի որ կապիտալ ծախսերի ծրագիրը չափազանց ամբիցիոզ է՝ 6.6%, 2024-ի համար չափազանց կարեւոր է կապիտալ ներդրումների ծրագրային իրականացման համար ճիշտ կազմակերպել աշխատուժի շուկայի փոփոխությունները, այդ թվում՝ արցախցիների պոտենցիալն օգտագործելու առումով»:
Դիտում՝ 2127
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW