Բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերն ավելացել են

26.10.2023 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ /
# Բանկեր #ՊԵԿ #խոշոր հարկատու
Հայաստանի 18 առեւտրային բանկերից 17-ն ընդգրկվել է 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 111.8 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 47.51 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 135.3%):

2023թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 22.82 մլրդ դրամի հարկ:

Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 250.1%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 6-րդն է:

Արդշինբանկը՝ 21.31 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2022թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 5.05 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 322.2%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 7-րդն է:

Նրան հաջորդում են Ակբա Բանկը՝ 10.89 մլրդ դրամ (16-րդ տեղ, աճ՝ 89.7%), Ինեկոբանկը՝ 8.63 մլրդ դրամ հարկերի ծավալով (21-րդ տեղ, աճ՝ 104.3%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Evocabank-ը՝ պետբյուջե վճարելով 7.28 մլրդ դրամ հարկ (25-րդ տեղ, աճ՝ 500.4%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

Կոնվերս Բանկը՝ 6.71 մլրդ դրամ (29-րդ տեղ, աճ՝ 119.2%),

IDBank-ը՝ 5.42 մլրդ դրամ (36-րդ տեղ, աճ՝ 172%),

ԱրարատԲանկը՝ 4.92 մլրդ դրամ (42-րդ տեղ, աճ ՝ 154.1%),

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 4.8 մլրդ դրամ (44-րդ տեղ, աճ ՝ 191%),

Հայէկոնոմբանկը՝ 3.62 մլրդ դրամ (64-րդ տեղ, աճ՝ 42.6%),

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 3.05 մլրդ դրամ (76-րդ տեղ, աճ՝ 8.2 %),

Յունիբանկը՝ 3.03 մլրդ դրամ (77-րդ տեղ, աճ՝ 65.8%)

Ֆասթ Բանկը՝ 2.73 մլրդ դրամ (87-րդ տեղ, աճ ՝ 164.5%),

Արմսվիսբանկը՝ 2․52 մլրդ դրամ (92-րդ տեղ, անկում՝ 8.9%)

Հայբիզնեսբանկը՝ 2.46 մլրդ դրամ (93-րդ տեղ, անկում ՝ 35.6%),

Մելլաթ Բանկը՝ 0.91 մլրդ դրամ (258-րդ տեղ, աճ՝ 26.6%),

Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.73 մլրդ դրամ (318-րդ տեղ, աճ՝ 17.4%)։

Աննա Այվազյան
Դիտում՝ 2113
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW