Fintech360 միջազգային համաժողովին կմասնակցի մոտ 200 ներկայացուցիչ տարբեր երկրներից

23.10.2023 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fintech360 #Յունիբանկ
2023թ.-ի հոկտեմբերի 26-29-ը Երեւանում կայանալիք Fintech360 միջազգային համաժողովին կմասնակցի Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լեհաստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից եւ այլ երկրներից ժամանած մոտ 200 ներկայացուցիչ:

Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի եւ Kwikpay վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում: Այս տարի Fintech360-ի գլխավոր գործընկերն է NABIX ընկերությունը:

Յունիբանկից հայտնել են, որ փորձագետները կքննարկեն ժամանակակից ֆինանսական ոլորտի ռազմավարությունը, բանկային էկոհամակարգերը եւ BNPL ծառայությունները, վճարային համակարգերի ծառայությունների զարգացման հեռանկարները, բանկերի էվոլյուցիան եւ թվային ակտիվները, open banking-ը, CBDC, e-Commerce-ը, բրոքերային ծառայությունների զարգացումն ու ներդրումների համար նախատեսված մոբայլ հավելվածները, UI/UX, կանաչ ֆինանսավորումն ու ESG-ին:

«Համաժողովի ծրագիրը ներառում է ելույթներ, շնորհանդեսներ եւ պանելային քննարկումներ, ինչպես նաեւ մշակութային միջոցառումներ: Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր ուղեւորություններ Հայաստանի տեսարժան վայրեր եւ ազգային ճաշատեսակների համտեսում: Մշակութային ծրագրում ներառված է նաեւ հայտնի երգիչ Վալերի Մելաձեի ելույթը համաժողովի գլխավոր հովանավոր Յունիբանկի 22-ամյակին նվիրված երեկոյին»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Համաժողովի մանրամասն ծրագիրն այստեղ:
Դիտում՝ 8468

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW