Կոտայքի մարզում կկառուցվեն ժամանակակից ջերմոցային համալիրներ
19.10.2023 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.azatutyun.am/

Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր՝ 13826 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել բարձր բերքատվություն ապահովող տարբեր տեսակի վարդեր։
Արտադրանքի 90%-ը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։ Ջերմոցները կառուցվելու են Կոտայքի մարզում։ Ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 918 մլն դրամի ներդրում ներմուծվող սարքավորումների ձեռքբերման եւ 480 մլն դրամի ներդրում` հողային, մոնտաժային եւ այլ աշխատանքների իրականացման համար։
Նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ 180 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 918 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 45.9 մլն դրամ:
«Ֆլովերֆիլդ» ՍՊԸ-ն նույնպես կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր՝ 12500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։
Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել բարձր բերքատվություն ապահովող տարբեր տեսակի վարդեր։ Արտադրանքի 90%-ը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։ Ջերմոցները կառուցվելու են Կոտայքի մարզում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 882 մլն դրամի ներդրում ներմուծվող սարքավորումների ձեռքբերման եւ 430 մլն դրամի ներդրում՝ հողային, մոնտաժային եւ այլ աշխատանքների իրականացման համար։ Նախատեսվում է ստեղծել 27 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 882 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 44 մլն դրամ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: