Հայբիզնեսբանկը հովանավորել է Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարին

05.10.2023 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքական
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը, Հայբիզնեսբանկի աջակցությամբ մասնակցելով Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում սեպտեմբերին կայացած ավանդական միջազգային մրցաշարին, գրանցել է հաջողություններ եւ կրկին դարձել է հաղթող:

19-րդ անգամ անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել է 9 լրագրողական թիմ, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանին, Լիտվայից, Հունգարիայից, Լատվիայից, Բելառուսից, Լեհաստանից եւ Ուկրաինայից:

Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է:

«Հայբիզնեսբանկը խրախուսում է առողջ ապրելակերպն ու մրցակցությունը: Շնորհավորում ենք հայկական թիմին եւ մաղթում առաջիկայում եւս հիշարժան գոլեր եւ հաղթանակներ»,- ասված է բանկի հաղորդագրությունում:  

Հայբիզնեսբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 2682

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW