Էլեկտրամոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի

14.09.2023 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլեկտրամոբիլ #ԱԱՀ
Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) արտոնությունը երկարաձգվել է եւս մեկ տարով:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասել է, որ գործող օրենքով նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկ վճարումից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը։

«Նախագծով նախատեսվում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգել մինչեւ 2025-ի հունվարի 1-ը»,-ասել է փոխնախարարը։

Նա նշել է, որ վերջին 2 տարում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալներն աճում են.

«2022-ին ներմուծման ծավալը 2021 թվականի համեմատ աճել է 1,8 անգամ, 2020-ի համեմատ՝ շուրջ 12 անգամ, էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների եւ մոպեդների ներմուծման ծավալը 2022-ին 2021-ի համեմատ աճել է 3,8 անգամ»։
Դիտում՝ 2349
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW