Henderson-ի հասույթն աճել է 32%-ով

08.09.2023 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Henderson
Henderson ընկերության հասույթը 2023 թվականի առաջին կիսամյակում կազմել է 7 միլիարդ ռուբլի՝ տարեկան կտրվածքով աճելով 32 %-ով։

«Օնլայն հասույթի մասնաբաժինը կայուն աճ է ցույց տալիս եւ 2023 թվականի առաջին կիսամյակի վերջում հասել է 17,1 %-ի՝ 2022 թվականի վերջի 16,6 %-ի դիմաց», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է Henderson-ի հիմնադիր և նախագահ Ռուբեն Հարությունյանը, դրական արդյունքները ձեռք են բերվել «գնումների բարելավված պայմանների եւ գործառնական արդյունավետության բարձրացման շնորհիվ»։

2023թ. հունիսի 30-ի դրությամբ Henderson-ն ուներ 159 սրահ Ռուսաստանում եւ 2-ը՝ Հայաստանում։

Henderson ապրանքանիշի սրահների ընդհանուր մակերեսը կազմում է 42,8 հազար քառակուսի մետր՝ նախորդ տարվա համեմատ աճելով 10%-ով։
Դիտում՝ 4937
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW