ՎԶԵԲ փոխնախագահը վարկային գծի տրամադրման պայմանագիր կստորագրի Երեւանում

04.09.2023 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ եւ Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկն այսօր մեկնարկում է մեկշաբաթյա այցը Կովկասի տարածաշրջան:

Այցն այսօր կմեկնարկի  Հայասատանում եև այնուհետեւ կշարունակվի Վրաստանում  եւ Ադրբեջանում։

Այցի ընթացքում Ռիգտերինկը՝ ՎԶԵԲ-ի Արեւելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի ուղեկցությամբ, կհանդիպի պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկերի ղեկավար կազմի, բիզնես առաջնորդների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նա նաեւ կներկայացնի ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նախկին տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին հաջորդող Ալկիս Վրյենիոս Դրակինոսին։   

ՎԶԵԲ-ից հայտնում են, որ Հայաստանում «Յուրգեն Ռիգտերինկը վարկային գծի տրամադրման պայմանագիր կստորագրի տեղական գործընկեր բանկի հետ՝ միտված մասնավոր հատվածի զարգացման հետագա խթանմանը»։  

«Կովկասը կարեւոր տարածաշրջան է Բանկի համար, եւ մենք հանձնառու ենք շարունակական աջակցություն առաջարկել ի նպաստ տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացմանը՝  ներդրումների, խորհրդատվական ծառայությունների եւ քաղաքականության ներգրավման միջոցով», - ասել է Յուրգեն Ռիգտերինկը:
Դիտում՝ 6184

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW