Yandex Go-ն Հայաստանում սկսում է մշտական սոցիալական ծրագիր
11.08.2023 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ /


Տաքսին հասանելի կլինի խնամակալության տակ գտնվող անձանց եւ նրանց աջակցող մասնագետներին, օրինակ, բժիշկներին կամ հոգեբաններին։
Բարեգործական ուղեւորությունների ծրագիրը մշտական բնույթ է կրելու։ Այս պահին ծրագրում ներառված է 4 կազմակերպություն՝ «Հայ մայրեր», «ՎԻՎԱ», «Ժպիտների քաղաք» եւ «Շտապիր դեպի բարին»։
«Մեզ համար կարեւոր է, որ Yandex Go-ն հարմարավետ լինի տարբեր կարիքներ ունեցող օգտատերերի համար։ Օրինակ՝ պատվեր գրանցելիս արդեն հասանելի են հատուկ հնարավորությունները. կարող եք նշել, որ ուղեւորն անվասայլակով է կամ լսողական խնդիր ունի։ Վարորդը կտեսնի այդ տեղեկատվությունը եւ կկարողանա օգնել։ Մեկնարկում է մեզ համար շատ կարեւոր եւս մեկ նախագիծ ՝ բարեգործական կազմակերպությունների եւ նրանց խնամակալության տակ գտնվող անձանց աջակցության մշտական ծրագիրը։ Մենք մեկտեղում ենք մեր ռեսուրսներն ու տեխնոլոգիաները՝ օգնելու նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Հուսով ենք, որ այս ծրագիրը թույլ կտա հիմնադրամների շահառուներին ավելի արագ մասնագիտական աջակցություն ստանալ, պատշաճ հարմարավետությամբ գնալ բուժման կամ աշխատանքի», - ասել է Հայաստանում Yandex Go-ի տարածաշրջանային մենեջեր Բագրատ Եղիազարյանը։
Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ոլորտների վարչության պետ Արեւիկ Մարգարյանը:
«Էկոնոմիկայի նախարարությունը ողջունում է այս նախաձեռնությունը: Ողջունելի է, որ Yandex Go-ն կարեւորություն եւ տնտեսական նպատակահարմարություն է տալիս նման ձեռնարկատիրական գործունեությանը եւ կիրառում է ներառական բիզնես մոդել: Բիզնեսի նմանօրինակ ռազմավարությունը խթանում եւ ստեղծում է հավասար հնարավորություններ բնակչության խոցելի հատվածի համար՝ ապահովելով տնտեսության գործունեության բոլոր մասնակիցների համար փոխշահավետ պայմաններ», - ասել է նա:
«Վերջին տարիներին Հայաստանում նկատելի են սոցիալական պատասխանատվության ոլորտի փոփոխությունները։ Այդ առումով կարեւոր դերակատարում ունեն այն ընկերությունները, որոնք իրենց գործունեության մեջ հաշվի են առնում հասարակության շահերը։ Նման ընկերություններից է Yandex Go-ն», – նշել է «ՎԻՎԱ» հիմնադրամի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը։
«Մեր համատեղ հաջողությունը հիմնված է մեր ընդհանուր ջանքերի վրա ՝ հասնելու գլխավոր նպատակին՝ օգնել այն երեխաներին եւ երիտասարդներին, ովքեր ամեն օր պայքարում են իրենց կյանքի համար: Yandex Go-ի կողմից մեր հիմնադրամի շահառուներին տրամադրվող շարունակական աջակցությունը հոգատարության եւ համընդհանուր պատասխանատվության վառ օրինակ է», – ասել է «City of smile»-ի դոնորների հետ կապի եւ միջոցների ներգրավման մենեջեր Սեդա Քոսակյանը:
Բարեգործական ուղեւորությունները կատարվելու են մարդատար մեքենաներով՝ Ստարտ, Էկոնոմ, Կոմֆորտ եւ Կոմֆորտ+ սակագներով։ Պատվերները հասանելի են լինելու միայն բարձր վարկանիշով եւ լավ գնահատականներով վարորդներին։ Ամեն ամիս բարեգործական հիմնադրամները ստանում են ուղեւորությունների բյուջե, որը կարող են բաշխել՝ ելնելով իրենց կարիքներից:
Ծրագիրը գործելու է Հայաստանի այն բոլոր քաղաքներում, որտեղ գործում է Yandex Go-ն։ Այդ քաղաքներն այժմ 20-ից ավելի են։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: