«Մի դրամի ուժը» հուլիսին ուղղվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին

10.08.2023 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մի դրամի ուժը» #Հայաստանի մանուկներ հիմնադրամ
Իդրամն ու IDBank-ը ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը։

Ընկերություններից տեղեկացնում են, որ հուլիս ամսվա ընթացքում իրենց հարթակներով կատարված վճարումների դիմաց 3․480․466 դրամ են նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին։

Հայտարարվել է նաեւ հաջորդ ամսվա շահառուի անունը. օգոստոսի ընթացքում ընկերությունների հարթակներով՝ Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ Idram.am կայքով կատարված վճարումների դիմաց մեկական դրամ է կուտակվելու եւ ամսվա վերջում փոխանցվելու «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին։

«Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղությամբ՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաեւ ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ուղղված են Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի բարելավմանը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը»,- ասված է հաղորդագրությունում:

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը նշել է, որ Իդրամի եւ IDBank-ի հետ իրենց համագործակցությունն անչափ կարեւոր է հիմնադրամի առաքելությունը կյանքի կոչելու համար. «Միասին աջակցում ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, երիտասարդներին եւ իրենց ընտանիքներին` նպաստելով համայնքների զարգացմանը»։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ բարեգործական հիմնադրամի կողքին կանգնելը մեծապես կարեւորվում է ընկերությունների կողմից, քանի որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է համարվում երեխաների աջակցությունը։

«Դուք եւս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ պարզապես կատարելով Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ Idram.am կայքով, առանց մեկ դրամ ավել ծախսելու»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 25512
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW