Պատմական Թբիլիսիի սրտում բացվել է Radisson RED հյուրանոցը

07.08.2023 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
Թբիլիսիում բացվել է Արեւելյան Եվրոպայում Radisson RED ապրանքանիշով առաջին հյուրանոցը։

Radisson RED Tbilisi-ը գտնվում է Դավիթ Աղմաշենեբելի պողոտայի վրա՝ 100-ամյա պատմություն ունեցող նախկին փոստի շենքում եւ համատեղում է մշակույթը, պատմությունը եւ ժամանակակից դիզայնը:

Չորս հարկանի հյուրանոցը տարբեր դասի 111 սենյակ ունի, ինչպես նաւե երեք կոնֆերանս սենյակ մինչեւ 70 հոգու համար:

Radisson RED Tbilisi-ի առաջին հարկում գտնվում է Posta Restaurant and Bar-ը, որն առաջարկում է ավանդական վրացական, ասիական եւ միջազգային ուտեստներ:

«Radisson RED ապրանքանիշը եւ Թբիլիսին կատարելապես համապատասխանում են միմյանց: Հյուրանոցը գտնվում է քաղաքի գլխավոր պողոտաներից մեկում, որն առանձնանում է աշխույժ մթնոլորտով։ Մեր թիմը մեծ աշխատանք է կատարել, եւ մենք անհամբեր սպասում ենք հյուրերին ողջունել մեր հյուրանոցում», - ասել է Radisson Hotel Group-ի տարածաշրջանային տնօրեն Անտուան Մուբարաքը:
Դիտում՝ 19481

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW