Հուլիսին արձանագրվել է հարկային խախտումով ապրանքների մատակարարման 32 դեպք

02.08.2023 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խախտում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման եւ բացահայտման համալիր միջոցառումների արդյունքները։

ՊԵԿ-ից հայտնել են, որ անցյալ ամիս 32 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5,347,827 դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 21,500,000 ՀՀ դրամ։

15 դեպքով կազմվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 17,375,998 ՀՀ դրամ, հնարավոր տուգանքի գումարը՝ 11,449,499 ՀՀ դրամ:

5 դեպքով արձանագրվել է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտում։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 72,650,000 ՀՀ դրամ։   
Դիտում՝ 1520
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW