Fitch-ը ՀՀ-ի՝ արտարժույթով եւ դրամով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման վարկանիշը բարելավել է
31.07.2023 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ /


Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի վարկանիշի բարելավումը պայմանավորված է մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակով եւ բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությամբ:
«Վերջին տարիների ցնցումներից հետո Հայաստանը շատ զգալի վերականգնում ու բարձր աճ է գրանցել եւ ակնկալվում է, որ այդ դրական դինամիկան կշարունակվի նաեւ առաջիկա տարիներին: Մասնավորապես, 2022թ. գրանցած 12.6 % տնտեսական աճից հետ գործակալությունը գնահատում է, որ 2023թ. ՀՀ տնտեսությունը կգրանցի 7.2% աճ, իսկ միջնաժամկետում տնտեսական աճի ներուժը կբարձրանա:
Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավմանը նպաստել է նաեւ այն, որ, չնայած հայկական դրամի արժեւորմանը, ապրանքների եւ ծառայությունների արտահանման դինամիկան դրական է: «Ֆիթչ»-ն ակնկալում է, որ 2021թ. մակարդակի համեմատ 2025թ. բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կկրկնապատկվի:
Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կտրուկ նվազել է 2021թ. 60.2%-ից՝ 2022թ. կազմելով ՀՆԱ-ի 47.6%, ինչը պայմանավորված էր նաեւ բարձր տնտեսական աճով, դրամի արժեւորմամբ եւ ՀՀ կառավարության կողմից իրականացված ֆիսկալ կոնսոլիդացիայով: Գործակալությունն ակնկալում է, որ 2023-2025թթ. պարտքը կկայունանա ցածր մակարդակում՝ 47.6%-ի շուրջ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տնտեսության արտաքին դիրքը նույնպես բարելավվել է. վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի հավելուրդը 2022թ. կազմել է ՀՆԱ-ի 0.8%, 2021թ. 3.7% դեֆիցիտի համեմատ, որն էլ պայմանավորված է ապրանքների եւ ծառայությունների արտահանման բարձր պահանջարկով եւ դրամական փոխանցումներով:
Բացի այդ, կայուն արտաքին դիրքի շնորհիվ զուտ արտաքին պարտքը 2022թ. նվազել է հասնելով ՀՆԱ-ի 24.6%-ի 2021թ. 44.5%-ի համեմատ եւ ակնկալվում է, որ այն 2025թ. կհասնի ՀՆԱ-ի 16.1%-ի։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: