Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՌԴ տրանսպորտի նախարարությանը, Դաշնային մաքսային ծառայությանը (ԴՄԾ) եւ այլ գերատեսչություններին՝ Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի թողունակությունը մեծացնելու համար։«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել էր այդ մասին։ Մենք Սոչիում նրան տվել էինք համապատասխան խոստումներ, որոնք անշեղ կատարել ենք»,- ասել է Ռուսաստանի վարչապետը։ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ռուսլան Դավիդովը պատմել է, թե ինչպես են ընթանում համատեղ աշխատանքները Վերին Լարսում.«Հայ գործընկերները նույնպես օգնում են մեզ համակարգել աշխատանքը վրաց գործընկերների հետ, որոնց հետ, մասնավորապես, պայմանավորվում ենք, թե ինչպես մեքենաները միմյանց հանձնել հսկողության»։Ի պատասխան Միշուստինն ասել է, որ դա «առողջ կոոպերացիայի» օրինակ է: Tweet Դիտում՝ 4634