«Այգ-1»-ի կառուցմամբ հետաքրքրված կառույցների ներկայացուցիչներն այցելել են Հայաստան

10.07.2023 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #Այգ-1
Հայաստան են այցելել «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ֆինանսավորմամբ հետաքրքրված ֆինանսական կառույցների, այդ թվում` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), գերմանական DEG, ֆրանսիական PROPARCO զարգացման գործակալությունների, ինչպես նաեւ Մասդար ընկերության ներկայացուցիչները:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից (ԱՆԻՖ) տեղեկացրել են, որ ը նրանք այցելել են Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնք, որտեղ կառուցվելու է ԱՆԻՖ-ի եւ Աբու Դաբիի Մասդար ընկերության համատեղ 200 ՄգՎտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային կայանը:



Հայաստան այցելած ֆինանսական կառույցների ներկայացուցիչները հանդիպել են համայնքների ներկայացուցիչների հետ, ծանոթացել մինչ օրս կատարված սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքներին, Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) արդյունքներին։

«Այգ-1»-ի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը վերջերս տվել է դրական եզրակացություն։

Ֆինանսական կառույցների ներկայացուցիչները Երեւանում հանդիպել են նաեւ համապատասխան պետական կառույցների, այդ թվում՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ։

«Այգ-1»-ը լինելու է Հայաստանի ֆոտովոլտային խոշորագույն էլեկտրակայանը, որի կառուցման համար ներդրվելու է մոտ $200 մլն, իսկ արտադրվող էլէներգիայի սակագինը կկազմի $0,0290՝ մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: «Մասդար Արմենիա» համատեղ ընկերության բաժնետոմսերի 85%-ը պատկանում է Մասդար ընկերությանը, 15%-ը՝ ԱՆԻՖ-ին: Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025 թվականին:
Դիտում՝ 9179

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW