Մեկնարկել է «Մաքսային վարչարարության զարգացման» երկրորդ ծրագիրը

16.05.2023 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մաքսային վարչարարություն
Այսօր մեկնարկել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» երկրորդ ծրագիրը։

ՊԵԿ-ից հայտնել են, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել մաքսային վարչարարության առաջիկա 5 տարվա ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մշակմանը, ՊԵԿ հետբացթողումային հսկողության ուժեղացման եւ բիզնես-գործառույթների վերանայման գործընթացին, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում  հարցումների իրականացմանը:

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաեւ մաքսային ծառայողների համար անցկացնել ուսումնական դասընթացներ, աջակցել մաքսային ծառայության վարքագծի կանոնների եւ աշխատանքի գնահատման նոր համակարգի մշակմանը, ինչպես նաեւ վարքագծային վերլուծության արդյունքում մաքսային ծառայությունների ու սպասարկման որակի բարձրացմանը եւ այլ ուղղություններին:
 
Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն մաքսային գործընթացների բարելավմանը, ՊԵԿ կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մաքսային վարչարարության նկատմամբ բիզնեսի վերաբերմունքի գնահատմանը»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։

Ծրագիրը կավարտվի 2025 թ. մարտին:
Դիտում՝ 2780
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW