Մայիսի 6-ին եւ 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է մենթալ թվաբանության չորրորդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է Հայաստանի տարբեր անկյուններից ու Ռուսաստանից ժամանած ավելի քան 600 երեխա։ Ինչպես հայտնել են Իդրամից, օլիմպիադան կազմակերպել է լրացուցիչ կրթական ոլորտում լայնամասշտաբ գործունեություն ծավալող IQ Center Global Education-ը: «Ուրախ ենք, որ տարվա կրթական գլխավոր իրադարձության կողքին կանգնել է կրթությունը կարեւորող, երեխաների ֆինանսական գրագիտությանը նպաստող Իդրամ ընկերությունն իր Idram Junior հավելվածով»,- ասել է օլիմպիադայի կազմակերպիչ IQ Center-ի տնօրեն Յուլիա Գասպարյանը: Իդրամի մարքեթինգի ստորաբաժանման ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ընկերությունը կարեւորում է ոչ միայն ֆինանսական գրագիտությունը․ «Մենք համագործակցում ենք այն ընկերությունների հետ եւ այն միջոցառումների կողքին ենք, որոնք նպաստում են երեխաների կրթական մակարդակի բարձրացմանն ու ընդհանուր զարգացվածությանը։ Idram Junior-ն այստեղ է, որ ուրախություն պարգեւի երեխաներին եւ, իհարկե, դատարկաձեռն չի եկել։ Հաղթողների համար հետաքրքիր նվերներ ենք պատրաստել, մասնակիցները նույնպես նվերներ կստանան։ Ուրախ ենք նման մասշտաբային միջոցառման մասը կազմել եւ տոն պարգեւել երեխաներին»։Իդրամ ընկերության մարքեթինգային նախագծերի ղեկավար Սեւակ Շիրաչյանն էլ նշել է, որ Idram Junior-ը Հայաստանում մանկական միակ ֆինանսական հավելվածն է, որը հնարավորություն է տալիս երեխաներին անհպում վճարումներ կատարել, լիցքավորել իրենց հեռախոսահամարը եւ փոխանցումներ կատարել իրենց ընտանիքի անդամներին։ «Մեզ համար կարեւոր է, որ երեխաները մանկուց սովորեն լինել ֆինանսապես գրագետ, կարողանան ոչ միայն գնումներ կատարել, այլեւ կառավարել իրենց տրամադրված ֆինանսները։ Հավելվածում շուտով կունենանք նորություններ, այնպես որ հետեւեք մեզ մեր սոցիալական էջերում», - եզրափակել է խոսքը Սեւակ Շիրաչյանը։ Մասնակիցներին ուղեկցող եւ երկրպագող ավելի քան երկու հազար ծնողների համար միջոցառման ողջ ընթացքում կգործի ցուցահանդես: Օլիմպիադան կամփոփվի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ: Մասնակից բոլոր 600 երեխաները կստանան հատուկ նվերներ IQ Center Global Education-ից: Իսկ հաղթական հորիզոնականներ զբաղեցրած տասնյակ մասնակիցներ կստանան հատուկ նվերներ Օլիմպիադայի հովանավորների ու գործընկերների կողմից։ Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 65985