Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Աբու Դաբիի Մասդար ընկերության համատեղ ծրագրի` «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տվել է դրական եզրակացություն։ՇՄԱԳ հաշվետվությունում ամրագրված նախագծման նորմերի եւ բնապահպանական պահանջների կատարումը եւ նախատեսվող սոցիալական ծրագրերի իրականացումը եւ այլն։ՇՄԱԳ աշխատանքները համակարգող «Ի Էյ Էներջի Ըդվայզորի» կազմակերպության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության համաձայն, նախատեսվում է՝ կայանի շինարարության տեւողությունը կկազմի 18-24 ամիս:Նշվում է, որ շինարարության ընթացքում վտանգավոր թափոններ գործնականում չեն առաջանալու, քանի որ տրանսպորտային եւ շինարարական միջոցների սպասարկումը կատարվելու է հատուկ մասնագիտացված կայաններում: 08.12.2021 | 23:37 8 փաստ «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի նախագծի մասին «Արեւային կայանը նախատեսվում է շահագործել 20 տարի (եթե շահագործման երկարացման որոշում չկայացվի): Կայանի շահագործումից հետո ապամոնտաժվում են բոլոր ժամանակավոր կառույցները, շինարարական աղբը տեղափոխվում է համայնքի կողմից հատկացված աղբավայր: Կայանի այն հատվածները, որտեղ հողային աշխատանքներ են իրականացվել շինարարության փուլում, ներառյալ ենթակայանի տարածքը, ծածկվում են սիզամարգով կազմված տեղի բնակլիմայական պայմաններին բնորոշ բուսատեսակներով:Շինաշխատանքների ավարտից հետո շինարարական ճամբարները պետք է ապամոնտաժվեն եւ լանդշաֆտը պետք է վերականգնվի»,- ասված է ԱՆԻՖ-ի հաղորդագրությունում։200 մեգավատ հզորությամբ «Այգ-1» արեւային կայանը կառուցվելու է Թալին խոշորացված համայնքի Թալին եւ Դաշտադեմ բնակավայրերի վարչական տարածքներում եւ դառնալու է Հայաստանի ամենամեծ արեւային էլեկտրակայանը՝ ապահովելով մինչեւ 2030թ.-ը նախատեսված Հայաստանի վերականգնվող էներգիայի մասնաբաժնի կեսից ավելին: Կայանի կառուցման համար ներդրվելու է մոտ $200 մլն: Կայանը նախատեսվում է գործարկել 2025 թվականից։ Tweet Դիտում՝ 16243