ԵՊՀ-ում տեղի կունենա «ԲանՈՒԳործ» էքսպոն

05.05.2023 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՊՀ #«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»
Մայիսի 16-ին՝ 12։00-ին, Երեւանի պետական համալսարանի տարածքում կմեկնարկի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 104-ամյակին։

Էքսպոն կանցկացվի համալսարանի բողջ տարածքում. ԵՊՀ ֆակուլտետներն ու ինստիտուտները կներկայացնեն կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ, ինչպես նաեւ կընդունեն մասնակիցների ինքնակենսագրականները։

Միջոցառման շրջանակում տեղի կունենան նաեւ՝

•    «ԲանՈՒԳործ 2023․ կրթության եւ կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով կոնֆերանս,
•    ԵՊՀ գերազանցության մրցանակաբաշխություն,
•    Տարատեսակ աշխատարաններ եւ խաղեր,
•    ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերի ցուցադրում, հանդիպում-քննարկումներ ցուցադրվող գրքերի հեղինակներից շատերի հետ,
•    Տոնական համերգ։

Միջոցառման գլխավոր գործընկերն է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը։
Դիտում՝ 3626

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW