Փաշինյանն ու Ալ Ալին արձանագրել են, որ Ֆլայ Արնա-ն արդյունավետ է գործում

27.04.2023 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆլայ Արնա #Էյր Արաբիա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի հետ հանդիպմանը կարեւորել է կառավարության եւ Էյր Արաբիայի միջեւ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծավալված  գործընկերությունը, որի շրջանակում ստեղծվել եւ արդյունավետ գործում է Ֆլայ Արնա ավիաընկերությունը:

Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է փոխշահավետ գործակցության հետագա խորացմամբ:

«Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրենը, գոհունակություն հայտնելով Հայաստանի հետ համագործակցության կապակցությամբ, նշել է, որ այն զարգանալու մեծ ներուժ ունի: Նա Էյր Արաբիա ընկերության պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու եւ ընդլայնելու համատեղ ծրագրերը:

Կողմերը քննարկել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող՝ Ֆլայ Արնա ավիաընկերության զարգացման հեռանկարները: Քաղաքացիական ավիացիայի հզորացման եւ զբոսաշրջային հոսքերի ավելացման համատեքստում անդրադարձ է եղել ուղեւորափոխադրումների ծավալի ավելացմանը, սպասարկման որակի շարունակական բարելավմանը, չվերթների աշխարհագրության ընդլայնմանը վերաբերող եւ այլ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 11209

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW