Հայաստանի 18 առևտրային բանկերից 17-ն ընդգրկվել են 2023թ. հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 20.5 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12.99 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 57.8%):2023թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն ԱԿԲԱ Բանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 7.11 մլրդ դրամի հարկ:Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 308.3%-ով: 1000 խոշոր հարկատուների ցուցակում բանկը 6-րդն է:Ամերիաբանկը՝ 1.98 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2022թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 1.55 մլրդ դրամ): Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 27.7%-ով: Հարկատուների ցուցակում բանկը 22-րդն է:Նրան հաջորդում են Հայէկոնոմբանկը՝ 1.78 մլրդ դրամ (27-րդ տեղ, աճ՝ 126.8%), Արդշինբանկը՝ 1.52 մլրդ դրամ հարկերի ծավալով (37-րդ տեղ, աճ՝ 55%): Ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որը 2023թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 1.24 մլրդ դրամ հարկ (51-րդ տեղ)։1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաև.Էվոկաբանկը՝ 1.05 մլրդ դրամ (64-րդ տեղ, աճ՝ 172.6%),Կոնվերս Բանկը՝ 0.96 մլրդ դրամ (71-րդ տեղ, աճ՝ 41.2%), Յունիբանկը՝ 0.8 մլրդ դրամ (86-րդ տեղ, աճ՝ 57.2%)ՎՏԲ-Հայաստան Բանկը ՝ 0.77 մլրդ դրամ (93-րդ տեղ, նվազում՝ 30.3 %),ԱյԴի Բանկը՝ 0.66 մլրդ դրամ (106-րդ տեղ, աճ՝ 18.4%),Արարատբանկը՝ 0.64 մլրդ դրամ (108-րդ տեղ, աճ ՝ 22.4%),Արմսվիսբանկը՝ 0.61 մլրդ դրամ (116-րդ տեղ, նվազում՝ 2.8%)Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 0.45 մլրդ դրամ (159-րդ տեղ, աճ ՝ 7.5%),Հայբիզնեսբանկը՝ 0.37 մլրդ դրամ (201-րդ տեղ, նվազում՝ 73.7%),Ֆասթ Բանկը՝ 0.29 մլրդ դրամ (244-րդ տեղ, աճ ՝ 25.4%),Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.19 մլրդ դրամ (389-րդ տեղ, աճ՝ 11.3%),Մելլաթ Բանկը՝ 0.1 մլրդ դրամ (779-րդ տեղ, աճ՝ 17%),Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 1545