Visa-ի շահույթն ավելացել է 17%-ով

26.04.2023 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa #շահույթ
Visa-ն 2023թ. հունվար-մարտին զուտ շահույթն ավելացրել է 17%-ով, հասույթը՝ 11%-ով։

Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն, որը մեջբերում է Ինտերֆաքսը,  զուտ շահույթը հունվար-մարտին կազմել է $4,26 միլիարդ՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի $3,65 միլիարդի համեմատ:

«Այսօր Visa-ն աճի երեք հիմնական շարժիչ ուժ ունի՝ սպառողական վճարումներ, նոր հոսքեր եւ ավելացված արժեքով ծառայություններ: Մեր արդյունքները ցույց են տալիս, որ կայուն աճը շարունակվում է բոլոր երեք ոլորտներում»,- ասել է Visa-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Վասանտ Պրաբհուն:

2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Visa-ն սպասարկել է 50,1 միլիարդ քարտային տրանզակցիա՝ ինչը 12%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
Դիտում՝ 5639

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW