ԱրարատԲանկը կաջակցի սոցիալապես անապահով ընտանիքների 100 երեխայի

11.04.2023 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #երեխա #«Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագիր
Ապրիլի 6-ին երեւանյան «Լոֆթ» կենտրոնում մեկնարկել է «Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագիրը:

«Նվիրիր կարդալու րոպեներ» նախագծի իրագործումը «Լոֆթ» ՀԿ-ն սկսելու է Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, որտեղ ներկայում անապահով ընտանիքներում հաշվառված է 5634 աշակերտ։

Նախագծի իրագործման առաջին փուլում կներգրավվի Վանաձորում ապրող անապահով ընտանիքներից 1000 աշակերտ, որից 100-ի ֆինանսավորումը կստանձնի ԱրարատԲանկը։ Դպրոցահասակ երեխաները կստանան դեպոզիտային նվեր-քարտեր՝ Վանաձորի «Լոֆթ» կենտրոն այցելելու եւ հարմարավետ միջավայրում գիրք ընթերցելու, հասակակիցների հետ մեկ տարածքում շփվելու, տարաբնույթ իրադարձությունների մասնակցելու եւ կենտրոնի հնարավորություններից օգտվելու համար։

«Մեզ համար խիստ կարեւոր էր մասնավոր կառույցների աջակցությունը եւ նրանց նվիրատվությունները, որի շնորհիվ յուրաքանչյուր երեխա կարողանալու է տարեկան կտրվածքով հաճախել կենտրոն եւ օգտվել կենտրոնի բոլոր հարմարություններից, կրթական եւ մշակութային իրադարձություններից: Այս համատեքստում ԱրարատԲանկը մեր լավագույն գործընկերն է, որ միանգամից մտնելով ամբողջ ծրագրի տրամաբանության եւ մեր ապրումների մեջ՝ համաձայնեց աջակցել մեծ քանակով՝ 100 երեխայի։ Ի դեպ, ԱրարատԲանկը մեր խոշոր դոնորներից է», - նշել է «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն, նախագահ Արեւիկ Համբարձումյանը։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանն էլ ասել է, որ  յուրաքանչյուր երեխա, անկախ սոցիալական կարգավիճակից, պետք է ունենա կրթվելու եւ զարգանալու հնարավորություն.

«Ուրախ ենք, որ «Նվիրիր կարդալու րոպեներ» սոցիալ-կրթական ծրագրին մեր մասնակցությամբ նպաստում ենք ծրագրի ապակենտրոնացմանը եւ հնարավորություն ենք ստեղծում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին մուտք գործել Վանաձորում տեղակայված նորարարական, տեխնիկապես եւ ծրագրային հագեցած «Լոֆթ» տարածք»:

Նշվում է, որ փոխըմբռնման եռակողմ հուշագիրը ստորագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԱՍՀ նախարարության եւ «Լոֆթ» կենտրոնի միջեւ։ Միջոցառմանը ներկա էին ինչպես ԱրարատԲանկի, այնպես էլ ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերած նվիրատու այլ ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։
Դիտում՝ 11556
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW