ՊԵԿ. Փետրվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 692 266 է

04.04.2023 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #աշխատատեղ #ՀԴՄ
Հարկ վճարողների կողմից 2023 թվականի փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 189-ով կամ 7.1%-ով:

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում իրականացվել է 53.7 մլն գործարք` 917.6 մլրդ ՀՀ դրամ արժեքով:

Այն գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 6.3 մլն գործարքով կամ 13.3%-ով, իսկ արժեքային` 216.9 մլրդ ՀՀ դրամով կամ 31.0%-ով:
Դիտում՝ 1660

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW