Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» անշարժ գույքի եւ շինարարության խոշորագույն միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվելու է մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Ցուցահանդեսը կգործի ժամը 12:00-20:00-ն:Բանկի տաղավարում կներկայացվեն եւ մանրածախ, եւ բիզնես գործիքները: Կառուցապատողների հետ համատեղ հիփոթեքային վարկավորման ծրագրերը բանկին հնարավորություն են տալիս հաճախորդներին առաջարկել բնակարան գնելու ամենահարմար պայմանները՝ բացառիկ նախագծերի շրջանակում: Առաջնային շուկայում բնակարանների ձեռքբերման համար Յունիբանկը տրամադրում է դրամային հիփոթեքային վարկեր՝ 10,9% տարեկան տոկոսադրույքով եւ 10% կանխավճարով, որը շուկայի լավագույն առաջարկներից է։Ինչպես հայտնել են բանկից, մասնագետները մանրակրկիտ կներկայացնեն նաեւ շինարարության եւ անշարժ գույքի ոլորտի ձեռնարկությունների վարկավորման հնարավորություններն ու առավելությունները։ Յունիբանկում բիզնես վարկը տրամադրվում է սկսած 5% տարեկան տոկոսադրույքով եվրոյով՝ մինչեւ 5 տարի ժամկետով: Վարկի կարեւոր առավելությունն է 12-ամսյա արտոնյալ ժամկետի հնարավորությունը, որի ընթացքում վարկառուն վճարում է միայն տոկոսագումարը։ Վարկը տրամադրվում է նաեւ այլ բանկերում գործող վարկերի վերաֆինանսավորման նպատակով:Նշվում է, որ TOON EXPO 2023-ին կմասնակցի ավելի քան 80 կազմակերպություն, այդ թվում՝ շինարարության եւ վերականգնվող էներգիայի ոլորտներում գործող ընկերություններ, անշարժ գույքի գործակալություններ, բանկեր, օդափոխության եւ ջեռուցման համակարգերի մատակարարներ, մասնագիտացված խանութներ։ Ցուցահանդեսին զուգահեռ՝ կանցկացվեն թեմատիկ սեմինարներ, մրցանակային խաղարկություններ: Tweet Դիտում՝ 16327