Ռուսաստանը դարձել է Իրանում ամենախոշոր ներդրողը

23.03.2023 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #Ռուսաստան #ներդրումներ
Ռուսաստանը դարձել է Իրանում ամենախոշոր ներդրողը ֆինանսական տարվա ընթացքում, որն ավարտվել է այս շաբաթ։

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Financial Times-ը, այս մասին հայտարարել է Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեկ տարվա ընթացքում ներդրել է $2.76 միլիարդ այն դեպքում, երբ ընդհանուր ներդրումները երկրում կազմել են $4.18 միլիարդ։

Նախարարի խոսքով՝ ՌԴ ներդրումները բաժին են ընկնում արդյունաբերության, հանքարդյունաբերության եւ տրանսպորտային ոլորտներում իրականացվող նախագծերին։

«Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները որակում ենք որպես ռազմավարական եւ համագործակցում ենք շատ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական։ Չինաստանը եւ Ռուսաստանը մեր երկու գլխավոր տնտեսական գործընկերներն են: Իրանը նախատեսում է ընդլայնել հարաբերություններն այս երկրների հետ ռազմավարական համաձայնագրերի միջոցով»,- ասել է Խանդուզին։

Իրանում ներդրումներ կատարած առաջատար երկրներն են.

- Ռուսաստանր՝ $2.76 միլիարդ (երեք նախագիծ),
- Աֆղանստանը՝ $256 միլիոն (59 նախագիծ),
- Իրաքը՝ $223 միլիոն (14 նախագիծ),
- Իրանը (արտագաղթածները)՝ $220 միլիոն (24 նախագիծ),
- Արաբական Միացյալ Էմիրությունները՝ $177 միլիոն (16 նախագիծ):
Դիտում՝ 4925
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW