ՌԴ ԿԲ-ն փոխում է «բարեկամական» թողարկողների արժեթղթերի գնման կանոնները

21.03.2023 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ԿԲ #արժեթղթեր #նոր կանոններ
2023 թվականի ապրիլի 1-ից փոխվում են չորակավորված ներդրողների կողմից բարեկամական թողարկողների արժեթղթերի գնման կանոնները, եթե դրանք հաշվառվում են ոչ բարեկամական դեպոզիտարիայում: Այսօր այդպիսի որոշում է ընդունել Ռուսաստանի Բանկը (ԿԲ):

«Բրոքերն իրավունք ունի կատարել հաճախորդի հանձնարարություն միայն այն դեպքում, եթե հաճախորդին ծանուցել է նման արժեթղթերի հետագա հնարավոր արգելափակման մասին: Բրոքերը կարող է յուրաքանչյուր գործարքից առաջ կամ հաղորդագրություն ուղարկել հաճախորդին՝ օգտագործելով push notifications, կամ մեկանգամյա տեղեկացնել նրան գնման կանոնների մասին եւ ստանալ համաձայնություն ռիսկն ընդունելու համար»,- ասված է ՌԴ ԿԲ հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, 2023 թվականի մարտի 21-ից կանգնեցվում է SPB Exchange-ի (ПАО «СПБ Биржа») կազմակերպած առուվաճառքին օտարերկրյա նոր արժեթղթերի մուտքի իրավունքը՝ թույլատրված չորակավորված ներդրողների համար, եթե դրանք հաշվառվում են ոչ բարեկամական դեպոզիտարիայում:
Դիտում՝ 6966

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW