ԱրարատԲանկը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հավատարիմ

07.03.2023 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր»
Մարտի 3-ին ԱրարատԲանկի Զարգացում մասնաճյուղի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել ԱրարատԲանկի՝ ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» (UN Global Compact) միջազգային նախաձեռնությանը միանալու մեկամյակին նվիրված միջոցառումը։

2022թ․-ին միանալով ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը՝ ԱրարատԲանկը պատրաստակամություն է հայտնել ներառել ՄԱԿ-ի կայուն զարգացման սկզբունքները իր գործունեության մեջ եւ գործել այդ սկզբունքների համաձայն։

«Գլոբալ պայմանագրի» տասը սկզբունքը բխում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ աշխատանքի հիմնարար սկզբունքների եւ իրավունքների մասին հռչակագրից, Շրջակա միջավայրի եւ զարգացման մասին Ռիոյի հռչակագրից եւ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայից:

«Մենք հանձնառու ենք ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիրը» եւ դրա սկզբունքները դարձնել մեր ընկերության ռազմավարության, մշակույթի եւ առօրյա գործունեության մաս եւ ներգրավվել համագործակցային նախագծերում, որոնք առաջ են մղում ՄԱԿ-ի զարգացման ավելի լայն նպատակներ, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակները»,- նշել է ԱրարատԲանկի խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը։

«ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիրը»՝ աշխարհում խոշորագույն կորպորատիվ կայունության նախաձեռնությունը, ապահովում է կորպորատիվ պատասխանատվության համընդհանուր շրջանակ եւ սահմանում է սկզբունքներ բիզնեսների պատասխանատու կառավարումն ուղղորդելու համար։ Միանալով ՄԱԿ-ի ընտանիքին ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» միջոցով, որը միավորում է 160 երկրում ավելի քան 12,000 ձեռնարկություն եւ 3,000 շահույթ չհետապնդող կողմի, ԱրարատԲանկը կարեւոր հանձնառություն ունի Հայաստանում ամրապնդելու համագործակցային, փոխաջակցող միջավայրը՝ հանուն ավելի կայուն եւ ներառական ապագայի»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը։

Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ-ի եւ պետական հատվածի, միջազգային ֆինանսական հաստատությունների երեւանյան եւ արտասահմանյան գրասենյակների, ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքների ծրագրի (Women Empowerment Programme) անդամ հանդիսացող տեղական եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչները։

Նախաձեռնության մասնակից են նաեւ աշխարհի մի շարք առաջատար բանկեր՝ Raiffeisen Bank International AG, Bank of America, British Business Bank, National Bank of Greece S.A., TBC Bank, Korea Development Bank, China Development Bank, Deutsche Bank AG։

ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» 10 սկզբունքը:
Դիտում՝ 14483
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW