Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), կարեւորելով հանրության համար համակարգի վերաբերյալ պարբերական, հավաստի տեղեկատվության ապահովումը, շարունակում է նոր ձեւաչափով եւ եռամսյակային պարբերականությամբ ներկայացնել «Հայաստանի բանկային համակարգը թվերով» պարբերականը:ՀԲՄ-ից հայտնել են, որ պարբերականի միջոցով կներկայացվի ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։Երկրորդ համարում ամփոփված են բանկային համակարգի գործունեության 2022թ. տարեկան արդյունքները։ Ըստ պարբերականում հրապարակված տվյալների՝ 2022թ-ին ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 368 մլրդ դրամով կամ 38.8%-ով, իսկ 30.09.2022-ի հաﬔմատ աճել է շուրջ 112 մլրդ դրամով կամ 9.3%-ով:2022թ-ին կանոնադրական կապիտալն ավելացել է շուրջ 162 մլրդ դրամով կամ 28.4%-ով, իսկ 30.09.2022-ի հաﬔմատ աճել է շուրջ 33 մլրդ դրամով կամ 4.7%-ով:2022թ-ին ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 1 301 մլրդ դրամով կամ 18.3%-ով, իսկ 30.09.2022-ի հաﬔմատ՝ 704 մլրդ դրամով կամ 9.1%-ով:Նշվում է, որ 2022թ-ին վարկային ներդրուﬓերն ավելացել են շուրջ 241 մլրդ դրամով կամ 6.1%-ով, իսկ 30.09.2022թ-ի հաﬔմատ` 144 մլրդ դրամով կամ 3.5%-ով:Բանկերի կողﬕց տրամադրված վարկերի տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի դեկտեմբերին 2021թ-ի դեկտեմբերի հաﬔմատ ավելացել են 2.27%-ով՝ կազﬔլով 14.45%: Դոլարով վարկերի տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի հաﬔմատ ավելացել են 0.21%-ով՝ կազﬔլով 8.63%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 13.12.2022-ին 14.12.2021-ի հաﬔմատ ավելացել են 3%-ով՝ կազﬔլով 10.75%:«Հայաստանի բանկային համակարգը թվերով» առաջին համարին ծանոթանալու համար անցնել հղումով: Tweet Դիտում՝ 4717