«ՌԴ անշարժ գույքի արքաներ»-ի վարկանիշում Սամվել Կարապետյանը երկրորդ տեղում է

01.03.2023 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Տաշիր» #Սամվել Կարապետյան #«ՌԴ անշարժ գույքի արքաներ-2023»
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի «ՌԴ անշարժ գույքի արքաները-2023» վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Forbes-ի տվյալներով, 2022 թվականին «Տաշիր» ընկերության` վարձակալությունից ստացված եկամուտը կազմել է $600 միլիոն: 2021 թվականին այդ ցուցանիշը $615 միլիոն էր։

Forbes-ը «Տաշիր»-ի խոշորագույն օբյեկտներից նշում է Դմիտրովյան մայրուղու վրա գտնվող RIO-ն (220 000 ք.մ.), Kvartal West բազմաֆունկցիոնալ համալիրը (140 000 ք.մ.), Novotel Moscow City-ն (360 համար)։

Ըստ վարկանիշում բերված տվյալների՝ «Տաշիր»-ի առեւտրային անշարժ գույքը կազմում է 1 105 000 ք.մ., գրասենյակային անշարժ գույքը՝ 82 000 ք.մ., պահեստային անշարժ գույքը՝ 48 000 ք.մ., հյուրանոցային համարների թիվը՝ 892։

Նշվում է նաեւ, որ «Տաշիր»-ին է պատկանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Ինչպես գրում է Forbes-ը, 2022 թվականին ընկերության զուտ շահույթը կազմել է գրեթե $65 միլիոն։
Դիտում՝ 7558
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW