«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունում մեկնարկել է 2023 թվականի ներդրումային ծրագրի իրականացումը: Ընթացիկ տարում ենթակառուցվածքի եւ շարժակազմի տնտեսության զարգացման եւ պահպանման ծրագրերին նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 90 մլն դրամ:Ինչպես հայտնել են ՀԿԵ-ից, 290 մլն դրամ կուղղվի շարժակազմի ոլորտին, իսկ 1,8 մլրդ դրամ՝ ենթակառուցվածքների տնտեսությանը։ Մասնավորապես, 1,7 մլրդ դրամ կներդրվի գծային տնտեսության մեջ, շուրջ 30 մլն դրամ՝ էլեկտրաֆիկացման եւ էներգամատակարարման ոլորտում, 10 մլն դրամ՝ ավտոմատիկայի, տելեմեխանիկայի եւ կապի տնտեսություն։2023 թվականին կապիտալ վերանորոգումով նախատեսվում է ամբողջությամբ թարմացնել 14 կիլոմետր գծային ճանապարհ։ Երկաթուղու ողջ երկարությամբ նախատեսվում է փոխարինել 15,6 հազար երկաթբետոնե եւ 4000 փայտյա կոճ։«Ընթացիկ տարում ներդրումային միջոցների հիմնական ծավալն ուղղվելու է ենթակառուցվածքների պահպանմանը եւ զարգացմանը, ինչն ուղղակիորեն ազդում է երկաթուղու անվտանգության եւ անխափան աշխատանքի վրա։ 2023 թվականը մեր ընկերության համար լինելու է քրտնաջան աշխատանքի տարի։ Ընդ որում, ներդրումային միջոցների հասցեական եւ արդյունավետ ծախսումը մեր առաջնահերթություններից է, ինչին նպաստում են ապրանքների եւ ծառայությունների գնման թափանցիկ մրցութային ընթացակարգերը», - նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։ Tweet Դիտում՝ 4201