Ֆասթ Բանկը՝ «Մանսուրյան. խոսքի եւ մեղեդու խաչմերուկին» համերգի գլխավոր հովանավոր

01.02.2023 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան 84-ամյակին՝ հունվարի 27-ին, «Արամ Խաչատրյան»  համերգասրահում Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում «ԿՈՂԲ» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Մանսուրյան. խոսքի եւ մեղեդու խաչմերուկին» խորագիրը կրող համերգ։ Ֆասթ Բանկը միացել է նախաձեռնությանը որպես գլխավոր հովանավոր։

«Ֆասթ Բանկը, մեր հիմնադիրներ Վահե եւ Վիգեն Բադալյանները մշտապես աջակցում են նմանատիպ միջոցառումների իրականացմանը եւ կարեւորում հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ Սա արդեն դարձել է մեր ռազմավարության մի մասը։ Եթե ուզում ենք ապագայում էլ Կոմիտասներ ու Մանսուրյաններ ունենալ, ապա պետք է կանգնենք նմանատիպ գաղափարների կողքին»,- նշել է Ֆասթ Բանկի Գործադիր տնօրենի տեղակալ-Զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանը:  

Երեկոյի ընթացքում կայացել է երկու պրեմիերա՝ հայաստանյան՝ «Օրհներգ Նավապետ-Բարի» (խոսք՝ Մ. Մաշտոցի) եւ համաշխարհային՝ «8 հայրեն սիրո, պանդխտության եւ լուսնյակ գիշերների»:

Մաեստրո Տիգրան Մանսուրյանն անկեղծացել է՝ նշելով, որ համերգը հերթական շարքային միջոցառումների թվին դասել չի կարող, քանի որ իրականացել է տարիների իր երազանքը։

«Ինձ համար չափազանց կարեւոր ու հուզիչ է, որ իմ տարեդարձի օրը գործերիցս երկուսը հնչեցին առաջին անգամ։ Հայրեններ գրել էի երիտասարդ հասակում ու երկար երազել էի նոր հայրենների մասին։ Հայ բանաստեղծության եւ երաժշտության կապը, իմ կարծիքով, խթանման պահանջ ունի։ Ես այդ ուղղությամբ աշխատել եմ դեռ իմ երիտասարդության տարիներից։ Խորապես շնորհակալ եմ համերգի աջակիցներին։ Սա հսկայական օգնություն է երաժշտությանը»,- նշել է Տիգրան Մանսուրյանը։

««Մանսուրյան. խոսքի եւ մեղեդու խաչմերուկին» համերգն իր ստեղծագործություններով հաստատել է մանսուրյանական մրցույթի առաքելությունն ու եւս մեկ անգամ արժեւորել հայոց լեզուն, պոեզիան, հայ կոմպոզիտորական դպրոցի կոմիտասյան հիմքը: Մրցույթի եւ համերգի գլխավոր հովանավոր Ֆասթ Բանկը շարունակելու է աջակցել նմանօրինակ միջոցառումների իրականացմանը եւ այդ կերպ նպաստելու է մշակութային կյանքի զարգացմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում»,- ասված է Ֆասթ Բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Դիտում՝ 3902
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW